National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.03.2023
Հայաստանում վերջին 15 տարվա ընթացքում գրանցվել են տնտեսական տպավորիչ ցուցանիշներ. տնտեսական աճը կազմել է 12,6 տոկոս. Վահան Քերոբյան
1 / 2

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» տնտեսության վերաբերյալ զեկույցը:

2022 թվականի արդյունքներով Հայաստանում վերջին 15 տարվա ընթացքում գրանցվել են տնտեսական ամենաբարձր ցուցանիշները. տնտեսական աճը կազմել է 12,6 տոկոս, այդ թվում՝ առեւտուրն ու ծառայություններն աճել են 17,7 տոկոսով, շինարարության ոլորտն աճել է 18,8 տոկոսով, արդյունաբերությունն աճել է 6,4 տոկոսով, արտահանումն աճել է 54,4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 33,8 տոկոսով: ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 8.496.777,9 մլն ՀՀ դրամ, նախորդ տարվա միջին տարեկան գներով՝ 7.865.923,1 մլն ՀՀ դրամ:

Ըստ նախարարի՝ արտահանման աճի բարձր տեմպերով պայմանավորված՝ ծառայությունների արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը 2022 թվականին կազմել է 47.07 տոկոս: «Սա ռեկորդային բարձր ցուցանիշ է»,- ասել է Վահան Քերոբյանը: Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 12.3 տոկոս:

2022 թվականին համախառն կուտակման ցուցանիշը, այսինքն` ներդրումների ծավալը, ըստ Ֆինանսների նախարարի` կազմել է 1 տրիլիոն 648 միլիարդ դրամ, ինչը 250 միլիարդով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Վահան Քերոբյանը փաստել է, որ այս պահին քննարկման փուլում է 50 ներդրումային ծրագիր:

Ըստ նախարարի՝ գործարար միջավայրում օրենսդրական բարեփոխումներ են իրականացվել:

Հաջողություններ են գրանցվել նաեւ զբոսաշրջության ոլորտում: 2023 թվականին արդեն 220.000 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան:

Տնտեսական հաջողությունների համար էական դեր են խաղացել եկամտային հարկի եւ ավելացված արժեքի հարկի վերադարձի լավարկված համակարգերը: 2022 թվականի ընթացքում ֆիզիկական անձանց հիպոտեկային վարկի տոկոսների գծով վերադարձվել է 36,5 մլրդ ՀՀ դրամ եկամտային հարկ, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է 31,8 մլրդ ՀՀ դրամով կամ շուրջ 680 տոկոսով, իսկ 2021 թվականի ցուցանիշը` 13,8 մլրդ ՀՀ դրամով կամ շուրջ 61 տոկոսով:

2022 թվականին շարունակվել է գրանցված աշխատատեղերի թվի աճը: Մասնավորապես, հաշվետու տարվա դեկտեմբերին, ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, գրանցվել է աշխատատեղերի ՀՀ պատմության բացարձակ ռեկորդ` 704 հազար աշխատատեղ: Սա շուրջ 45 հազարով կամ 6,8 տոկոսով ավելի է 2021 թվականի դեկտեմբերի նույն ցուցանիշի համեմատ:

2022 թվականին երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը նվազել է եւ կազմել 13 տոկոս՝ 2021 թվականի երկրորդ եռամսյակի 15,2 տոկոսի, 2021 թվականի միջին տարեկան 15,5 տոկոսի եւ 2018 թվականի միջին տարեկան 19 տոկոսի համեմատ: 2022 թվականի 3-րդ եռամսյակում գործազրկության մակարդակը կազմել է 11,6 տոկոս, որը վերջին 14 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմել են մեկ տրիլիոն 926 միլիարդ դրամ, որը 339 միլիարդով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Պետբյուջե վերադարձի գումարը կազմել է 263 միլիարդ դրամ, որի մեջ, ըստ ՊԵԿ նախագահի, մտնում են ԱԱՀ-ի, եկամտային հարկի եւ սակավ մասով ակցիզային հարկի գծով գումարները, ինչը 78 միլիարդով ավելի է 2021 թվականի համեմատ: Ռուստամ Բադասյանի հավաստմամբ այս ամենը դրական ազդեցություն է գործել բիզնես միջավայրի վրա: Դրան նպաստել է նաեւ հիպոտեկային ծրագրով վերադարձելիությունը:

Աշխատատեղերի թիվը կազմել է 704 հազար, իսկ հաշվարկային փաստաթղթերը՝ ներառյալ ՀԳՄ-ները, 10 միլիոն դոլարի շրջանառություն են ապահովել: ՊԵԿ նախագահը խոսել է ոլորտում իրականացված բարեփոխումներից, հատկապես ընդգծվել են հարկային եւ մաքսային ոլորտներում կառավարման եւ վարչարարության բարեփոխումները:

Նշվել է, որ 1000 խոշոր հարկ վճարողների վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 1,5 տրլն ՀՀ դրամ կամ ընդհանուր հարկային եկամուտների շուրջ 78 տոկոսը, որը 32 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից:

2022 թվականի մակարդակն անհամեմատ բարձր է ոչ միայն 2021 թվականի, այլ նաեւ դրան նախորդող, այդ թվում՝ տնտեսական առումով առավել բարենպաստ կամ մինչճգնաժամային համարվող ժամանակահատվածի նկատմամբ: Շուրջ 212,3 մլրդ ՀՀ դրամով կամ 32 տոկոսով ավելացել է հարկային վճարումների ընդհանուր ծավալը 100 խոշոր հարկատուների մասով:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am